«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նա ձգտում է դառնալ խոսույթի թիրախ՝ թեկուզ քննադատության, ծաղրի կամ զայրույթի միջոցով

Նա ձգտում է դառնալ խոսույթի թիրախ՝ թեկուզ քննադատության, ծաղրի կամ զայրույթի միջոցով
28.07.2025 | 12:27

Շատ հաճախ ես ու ինձ նման շատերը փորձում ենք Նիկոլի տարբեր հայտարարություններում ու քայլերում խորքային ենթատեքստեր կամ ինտրիգներ գտնել։ Բայց, որքան ժամանակը անցնում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում խոսքը պարզապես «на ура» գործելաոճի մասին է։ Նա հաճախ պարզապես ինչ-որ բան ասում է՝ ասելու համար։

Վերջին շրջանում, ավելի սթափ և առանց էմոցիայի հետևելով նրա քայլերին, գալիս եմ այն եզրակացության, որ Նիկոլի հայտարարությունների հիմքում ոչ թե ծրագրային խորություն կամ թաքնված իմաստ կա, այլ՝ մանիպուլյատիվ հռետորաբանություն, որի միակ նպատակը դաշտ նետելն է մի թեմա՝ բոլորիս ուշադրությունը գրավելու, հունից հանելու և հանրային խոսակցությունների օրակարգը վերահսկելու համար։ Նա ձգտում է դառնալ խոսույթի թիրախ՝ թեկուզ քննադատության, ծաղրի կամ զայրույթի միջոցով։ Իր հոգևոր սնունդը կարծես հենց դա է՝ լինել խոսակցության կենտրոնում՝ անկախ դրա բովանդակությունից. հոգին փառավորվում է:

Օրինակ, երբ հայտարարում է, թե Վարդավառը «2018-ից հետո է նորից դարձել զանգվածային տոնակատարություն», ակնհայտ է, որ հերթական մանիպուլյացիան է։ Ո՞վ չի հիշում, որ Վարդավառը «նախկինում» էլ էր շատ ավելի կենսախինդ, բնական և մասսայական միջոցառում՝ մարդիկ ավելի կենսախինդ էին։ Բայց նրա նպատակը իրականության փաստերը աղավաղելն է՝ հանուն զգացմունքային շահարկման։ Նիկոլը գիտի, որ իրոք լուրջ ասելիք չունի, բայց նաև գիտի՝ ինչպես ստիպել բոլորիս խոսել իր մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ